
«Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա»-ն (GYLA) կրկին դիմել է Վրաստանի հանրային պաշտպանին, որպեսզի «Բաթումելեբի» և «Նեթգազեթի» լրատվամիջոցների հիմնադիր Մզիա Ամաղլոբելիի վիճակը կրկին գնահատվի մի խումբ մասնագետների կողմից՝ այս անգամ ռեանիմատոլոգ (վերակենդանացման մասնագետ) Վախթանգ Կալոիանիի ներգրավմամբ։
Նշենք, որ Մզիա Ամաղլոբելին արդեն 38-րդ օրն է հացադուլի մեջ է։ Նա շարունակում է բժիշկների հսկողության տակ մնալ «Վիվամեդ» կլինիկայում։ Հայտարարության մեջ նշվում է, որ օմբուդսմենի ստեղծած բժիշկների խմբի երկու անդամները՝ Գիորգի Գվիլիան և Էլենե Գիորգաձեն, այցելել են կլինիկա փետրվարի 7-ին, իսկ բժիշկ Գիորգի Ջավրիշվիլին՝ փետրվարի 12-ին։
«Փետրվարի 7-ի դրությամբ հիվանդի վիճակը գնահատվել է բավարար, սակայն և` մտահոգիչ։ Նրանց այցից անցել է գրեթե երկու շաբաթ։
2025 թվականի փետրվարի 17-ին «Վիվամեդ» կլինիկայի տնօրեն Զուրաբ Չխաիձեն մեկնաբանել է, որ հաշվի առնելով հացադուլի երկարատևությունը՝ Մզիա Ամաղլոբելիի կյանքը կարող է վտանգվել։ Նրա խոսքով, Մզիա Ամաղլոբելիի վերաբերյալ կատարված ուսումնասիրությունները թույլ են տալիս նման կանխատեսում անել։ Հաշվի առնելով, որ այս հացադուլի ընթացքում առկա է հիվանդի վիճակի արագ վատթարացման վտանգը, մենք կրկին դիմել ենք հանրային պաշտպանին, որպեսզի մասնագետների և փորձագետների խումբը վերագնահատի Մզիա Ամաղլոբելիի վիճակը՝ այս անգամ ռեանիմատոլոգ Վախթանգ Կալոիանիի մասնակցությամբ»,- ասված է հաղորդագրությունում։