Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան (GYLA) արձագանքել է ցույցերի ընթացքում լրագրողների նկատմամբ ոստիկանության բռնություններին:
GYLA-ի հայտարարությունը վերաբերում է փետրվարի 4-ի հանրահավաքին, որն անցկացվել էր խորհրդարանի ետանամուտքի մոտ՝ ի պաշտպանություն Մզիա Ամաղլոբելիի։ Ոստիկաններն ակցիայի ընթացքում բռնություն են գործադրել ինչպես խաղաղ քաղաքացիների, այնպես էլ լրատվամիջոցների ներկայացուցիչների դեմ։
Բռնության զոհ է դարձել «Պուբլիկա»-ի լրագրող Նաթիա Լևերաշվիլիին, տեղում աշխատող այլ լրագրողներ, հարձակվել են նաև NEWS.On.ge-ի գլխավոր խմբագիր Վանցենտ Խաբեիշվիլիի վրա:
«Կարծում ենք, որ ոստիկանության գործողությունները՝ լրագրողների նկատմամբ բռնությունները և նրանց մասնագիտական գործունեությանը խոչընդոտելը, խրախուսվում է Հատուկ քննչական ծառայության անարդյունավետ քննությամբ և անպատժելիությամբ», — ասված է GYLA-ի հայտարարության մեջ։