Վրաստանում Եվրամիության դեսպան Պավել Հերչինսկին հայտարարել է, որ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի տիրույթում է ընդդիմադիր «Մթավարի արխի» հեռուստաընկերության տնօրեն Նիկա Գվարամիային ներում շնորհելը կամ չշնորհելը:
Հարցին, թե որքան կարևոր է Նիկա Գվարամիայի ներումը Վրաստանի եվրոպական ապագայի համար, դեսպանը նշել, որ Եվրամիության 12 առաջնահերթություններից մեկը վերաբերում է ԶԼՄ-ների ազատությանը:
Ըստ դեսպանի՝ ազատ արտահայտվելու իրավունքն այն սկզբունքներից մեկն է, որին հենված է Եվրամիությունը:
«Այսպիսով, մենք շատ ուշադիր հետևում ենք այս և այլ դեպքերին: Եվրահանձնաժողովի գնահատականին դեռ ժամանակ կա»,- ասել է Հերչինսկին: