Լեհաստանի արտաքին գործերի նախարարությունը (ԱԳՆ) հայտարարություն է տարածել ընդդիմադիր «Մթավարիի արխիի» հիմնադիր Նիկա Գվարամիայի ձերբակալության վերաբերյալ՝ նշելով, որ Լեհաստանը մտահոգված է Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի մերձավոր գործընկեր Նիկա Գվարամիայի ձերբակալությամբ։
«Որոշումը կարող է բացասաբար ազդել օրենքի գերակայության ընկալման, ինչպես նաև Վրաստանում ԶԼՄ-ների ազատության վրա»,- ասված է Լեհաստանի ԱԳՆ տարածած հայտարարության մեջ։
Վրաստանի հանրային պաշտպան Նինո Լոմջարիան պատրաստակամություն է հայտնել հանդիպել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ և իրավական տեսակետներ հայտնել Գվարամիայի գործի վերաբերյալ։
«Հաշվի առնելով եվրաինտեգրման գործընթացի կարևորությունը և այն, որ մենք լուրջ խնդիրներ ենք տեսնում կոնկրետ անձի համոզմունքում, նախագահի դերն այս գործընթացում շատ կարևոր է»,- ասել է Լոմջարիան։
Նշենք, որ երեկ՝ Թբիլիսիի քաղաքային դատարանի դատավոր Լաշա Չխիկվաձեն ընդդիմադիր «Մթավարի արխիի» հիմնադիր, գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիային 3 տարի 6 ամիս ազատազրկման դատապարտեց։
Մայիսի 16-ին կայացված որոշմամբ՝ դատավորը Գվարամիային մեղավոր է ճանաչել Վրաստանի Քրեական օրենսգրքի 220-րդ հոդվածով, ինչը ենթադրում է լիազորությունների չարաշահում։
Կարդացեք նաև՝
Քաղաքական հաշվեհարդար է․ փորձագետը մեկնաբանում է ընդդիմադիր մեդիայի հիմնադրի ազատազրկումը
Ընդդիմադիր հեռուստաընկերության հիմնադիրը դատապարտվեց 3,5 տարի ազատազրկման