
Վրաստանից չվերահսկվող Աբխազիայի դե ֆակտո նախագահ Բադրա Գունբան դե ֆակտո հանրապետության վարչապետ է նշանակել նախկին բարձրաստիճան պաշտոնյա Վլադիմիր Դելբային։ Դելբան մինչ այդ երկու անգամ կատարել է «վարչապետի» պարտականությունները.
- Առաջին անգամ 2014 թվականին` այն բանից հետո, երբ «նախագահ» Ալեքսանդր Անքվաբը հրաժարական տվեց: Նա նախկինում զբաղեցրել է «ֆինանսների նախարարի» պաշտոնը:
- Երկրորդ անգամ՝ 2021 թվականին. կրկին ժամանակավոր նա փոխարինեց Ալեքսանդր Անքվաբին այն բանից հետո, երբ Անքվաբը վարակվեց կորոնավիրուսով։
Ասլան Բժանիայի «նախագահության օրոք» Դելբան կրկին զբաղեցնում էր «ֆինանսների նախարարի» պաշտոնը։
Մինչև 2024 թվականը Անքվաբը «վարչապետ» էր, իսկ Ասլան Բժանիայի «նախագահի պաշտոնից» հրաժարվելուց հետո վարչապետի պաշտոնակատար դարձավ Վալերի Բգանբան։ «Նախագահական ընտրությունների» երկրորդ փուլում Բադրա Գունբայի հաղթանակից հետո Բգանբան հրաժարական տվեց։
2025 թվականի ապրիլի 2-ին Բադրա Գունբան պաշտոնապես ստանձնեց Աբխազիայի դե ֆակտո հանրապետության «նախագահի» պարտականությունները։
Նախքան երդմնակալության արարողությունը, նա Սոխումիի ծովափին հյուրընկալել է ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Սերգեյ Կիրիենկոյին։ Նախօրեին Բադրա Գյունբայի հետ նա այցելել է Աբխազիայում տեղակայված 7-րդ ռուսական ռազմաբազա և այնտեղ կառուցվող դպրոց ու մարզահամալիր։