
Դիդուբե-Չուղուրեթիից մեծամասնական ընտրակարգի անկախ թեկնածու, «Ժողովրդի համար» շարժման առաջնորդ Աննա Դոլիձեն կոչ է արել Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիային անհապաղ Ազգային անվտանգության խորհուրդ գումարել՝ քննարկելու Վրաստանի դերը Ադրբեջանի և Հայաստանի միջև լարված հարաբերություններում:
Ըստ Աննա Դոլիձեի՝ երկու ռազմավարական նշանակություն ունեցող հարևան երկրներում լարվածությունը էական ազդեցություն կունենա Վրաստանի և ամբողջ Կովկասի վրա, ուստի Վրաստանի կառավարությունը և երկրի գերագույն գլխավոր հրամանատար նախագահը պետք է շտապ գործողությունների ծրագիր մշակեն:
Դոլիձեի պնդմամբ՝ լարվածությունը երկու հարևան երկրների միջև կանդրադառնա նաև տարածաշրջանի առևտրատնտեսական իրավիճակի վրա, որն առանց այն էլ խոցելի է դարձել կորոնավիրուսի պատճառով։
«Միևնույն ժամանակ, միգուցե Վրաստանն միջնորդի դեր ստանձնի՝ այս իրավիճակը հնարավորինս շուտ կարգավորելու համար», — ասել է Անա Դոլիձեն: