Գրողները համերաշխություն են հայտնում քաղբանտարկյալներին

Վրացի մի խումբ գրողներ համերաշխություն են հայտնում Մզիա Ամաղլոբելիին, Աֆգան Սադիգովին և մասնագիտական գործունեության համար ձերբակալված գործիչներին։ Նրանք նաև հայտարարել են, որ կմիանան նախատեսված երթերին։

«Մենք՝ PEN կենտրոնի ներկայացուցիչներս, որ աշխատում են խոսքով ու գրչով, հայտարարում ենք մեր համերաշխությունը․ անհնար է, որ PEN կենտրոնը լռի, երբ մեր գործընկերները բանտում են»,-նշում են նրանք։

Ըստ նրանց` պետությունը ոչինչ չի անում մարդկանց անվտանգությունն ու ազատությունը ապահովելու համար։

«Նախևառաջ մենք այստեղ ենք Մզիա Ամաղլոբելիի հանդեպ համերաշխության մեր աջակցությունն արտահայտելու համար։ Բացի այդ, մեր ադրբեջանցի գործընկեր Աֆգան Սադիգովը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, իսկ պետությունը ոչինչ չի անում», – այսօր մամուլի ասուլիսում հայտնել են նրանք։

PEN կենտրոնը միջազգային ոչ կառավարական կազմակերպություն է, որը գործում է Վրաստանում 1991 թվականի, ունի ավելի քան 70 անդամ՝ գրողներ, հրատարակիչներ, գրաքննադատներ։

Հիշեցնենք՝ վրաստանյան «Բաթումելեբի» և «Նեթգազեթի» լրատվամիջոցների հիմնադիր Մզիա Ամաղլոբելին ձերբակալվել է 2025 թվականի հունվարի 11-ին՝ Բաթումիի ոստիկանության պետ Իրակլի Ջեբուաձեի ցուցումով, վերջինիս ապտակելու մեղադրանքով։

Իսկ ադրբեջանցի լրագրող Աֆգան Սադիգովը ձերբակալվել է օգոստոսի 3-ին Թբիլիսիում: