
Դեկտեմբերի 16-ից 18-ը Թբիլիսիում` ExpoGeorgia-ի տարածքում, կանցկացվի գրքի ամանորյա փառատոնը։ Փառատոնին կմասնակցեն Վրաստանում գործող գլխավոր հրատարակչությունները, որոնք ամանորյա հատուկ զեղչեր են խոստանում։
Փառատոնին ներկայացված են գրքեր ինչպես մեծերի, այնպես էլ երեխաների համար: Փառատոնին միացել է Մանկական գրքի փառատոնը, որը հիմնադրվել է անցյալ տարի ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ «Թբիլիսին՝ գրքի համաշխարհային մայրաքաղաք» նախագծի շրջանակներում։
Մինչ մեծահասակները գրքեր են ընտրում, նրանք կարող են երեխաներին թողնել հատուկ տարածքում, որտեղ փոքրիկների համար կկազմակերպվեն կրթական և ժամանցային միջոցառումներ:
Փառատոնի կազմակերպիչներն են Գրքի հրատարակողների և տարածողների ասոցիացիան և Թբիլիսիի բազմաֆունկցիոնալ գրադարանների միությունը՝ TBC բանկի աջակցությամբ։