Իաշվիլիի անվան կենտրոնական մանկական հիվանդանոցի տնօրեն Իվանե Չխաիձեն ճեպազրույց է անցկացրել երկրում համաճարակաբանական իրավիճակի վերաբերյալ և, հիմնվելով Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի (NCDC) տվյալների վրա, ասել է, որ այսօր երկրում շրջանառվող վիրուսների 50 տոկոսը կազմում է գրիպի վիրուսը։
«Երկրում շրջանառվող վիրուսներերի մոտ կազմում է մոտ 10 տոկոսը կազմում է կորոնավիրուսը։ Կորոնավիրուսը ոչ մի տեղ չի անհետացել, բայց հնարավոր է, որ այն դառնա գրիպի վիրուսի պես սեզոնային վիրուս, այս տվյալները ևս մեկ անգամ հաստատում են դա»,- ասել է Իվանե Չխաիձեն։
Չխաիձեն հույս է հայտնել, որ 2023 թվականը կլինի կորոնավիորուսի համաճարակի ավարտը․
«Սակայն համաճարակի ավարտը չի նշանակում, որ կորոնավիրուսը կվերանա, դա պարզապես նշանակում է, որ մեր օրգանիզմը կվարժվի դրան և կընդունի այն, ինչպես ցանկացած սեզոնային վիրուս, և դա հնարավոր կլինի պատվաստումների միջոցով»։