Ըստ Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի (NCDC) հաղորդագրության՝ Վրաստանում սեզոնային գրիպի դեմ պատվաստումը բոլորի համար անվճար կլինի մինչև նոյեմբերի 22-ը։
Գործակալության հաղորդմամբ՝ երկրում սեզոնային գրիպի դեմ պատվաստումն անվճար է վեց ամսականից սկսած, և ցանկացողները ծառայությունը կստանան պատվաստման գործընթացում ընդգրկված շուրջ 400 բուժհաստատություններում.
«Պատվաստման պետական ծրագրի շրջանակներում Վրաստանը ձեռք է բերել Sanofi Pasteur տեսակի 200 հազար դեղաչափ, որը Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) առաջարկած պատվաստանյութն է։ Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության կենտրոնները պատվաստումներն սկսել են սեպտեմբերի վերջից։
Առաջին փուլում սպասարկվել են հիվանդության բարդությունների բարձր ռիսկ ունեցող մարդիկ», — նշված է առողջապահության նախարարության տարածած հաղորդագրության մեջ։
Հաստատությունների ցանկը, որտեղ ցանկացողները կարող են պատվաստվել՝ այստեղ:
։