Մարտի 7-8-ի ցույցերին մասնակցած Լազարե Գրիգորիադիսի հորը՝ Բեքա Գրիգորիադիսին Թբիլիսիի քաղաքային դատարանը դատապարտել է 5-օրյա վարչական ազատազրկման, իսկ նրա եղբորը՝ Կախա Գրիգորիադիսին, 2500 լարի տուգանք։
Բեքա Գրիգորիադիսին և վերջինիս եղբորը ոստիկանությունը ձերբակալել է հոկտեմբերի 5-ին՝ «Հավաքների և ցույցերի մասին» օրենքի փոփոխությունների դեմ ակցիայի ժամանակ։ Ձերբակալությունից րոպեներ առաջ Բեքա Գրիգորիադիսը Facebook-ի ուղիղ եթերում է եղել, որի ժամանակ, ըստ տեղեկությունների՝ զրուցել է ոստիկանների հետ, այդ ընթացքում նրանց միջև վիճաբանություն է սկսվել, և եթերն ընդհատվել է: Հավանաբար, հենց այդ ժամանակ էլ Գրիգորիադիսին ձերբակալել են։
Վրաստանի ներքին գործերի նախարարությունից հայտնել են, որ երկուսն էլ ձերբակալվել են Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի հիման վրա։
Բեքա Գրիգորիադիսը մի քանի ամիս է, ինչ վրան է խփում խորհրդարանի մոտ և բողոքում մարտյան ցույցերից հետո ձերբակալված որդու ազատազրկման դեմ։