
Մեր ունեցած տվյալներով՝ ընտրատեղամասերի փակվելուց ժամ ու կես առաջ միավորված ընդդիմության թեկնածու Գրիգոլ Վաշաձեն հաղթել է, և այս հաղթանակը մենք մինչև վերջ պաշտպանելու ենք,- հայտարարել է միավորված ընդդիմության ներկայացուցիչ Զաալ Ուդումաշվիլին:
«Հոգեվարքի մեջ գտնվող իշխանությունը փորձում է մանիպուլիացիաներով ազդեցություն գործել ընտրությունների արդյունքների վրա, սակայն չպետք է ոչ մեկին թույլ տալ գողանալ կամ կեղծել ձայները»,- Ուդումաշվիլիի խոսքերն է մեջբերում Rustavi 2-ը: