
Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) հրապարակած 2022 թվականի տվյալներով, Վրաստանում ընտանիքների գրեթե 4,6 տոկոսն ապրում է վարձով կամ գրավադրված բնակարանում:
Նույն վիճակագրության համաձայն՝ Վրաստանի տնային տնտեսությունների 93,1 տոկոսն ապրում է սեփական տանը։ Ընտանիքների 90,5 տոկոսը սեփական անշարժ գույք ունի քաղաքներում, իսկ 96,6 տոկոսը՝ գյուղական վայրերում։
Ըստ Վիճակագրական ծառայության հետազոտության՝ Վրաստանում տնային տնտեսությունների 65,1 տոկոսն ապրում է 1951-1990 թվականներին կառուցված տներում, 12,1 տոկոսը՝ մինչև 1950 թվականը, 4,2 տոկոսը՝ 1991-1995 թվականներին կառուցված տներում, տնային տնտեսությունների միայն 0,8 տոկոսն է ապրում 2016 թվականից հետո կառուցված տներում: