
Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնից (NCDC) InterPressNews-ին հայտնել են, որ համաճարակի ընթացքում NCDC-ն 3 մլն 696 հազար 907,8 լարի է ծախսել COVID 19-ի դեմ պատվաստանյութերի ձեռքբերման համար։
Իսկ թե նույն ժամանակահատվածում պետությունը քանի պատվաստանյութ է կորցրել, կենտրոնից պարզաբանել են, որ 2021 թվականի մարտի 13-ից պատվաստանյութերի կորուստն ունի հետևյալ տեսքը.
- «Աստրազենեկա»՝ 3 տոկոս,
- «Pfizer»՝ 3,2 տոկոս,
- «Սինոֆարմ»՝ 1,1 տոկոս:
Տեղեկության համաձայն, «Սինովակ» պատվաստանյութի կորուստ չի եղել, քանի որ վերջինս միանվագ է օգտագործվում:
Ըստ տվյալների՝ վերջին 3 ամսում իրականացվել է կորոնավիրուսի 565 հազար 170 թեստավորում։ Նշված ժամանակահատվածում հաստատվել է կորոնավիրուսի 13 հազար 394 նոր դեպք։
Վերջին 3 ամսում կորոնավիրուսի 500 հազարից ավելի թեստավորում է իրականացվել