
Վրաստանի ֆինանսների նախարար Լաշա Խուցիշվիլին հայտնել է, որ ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության տվյալների բազայում ազարտային խաղերի արգելված անձանց ցուցակում այսօրվա դրությամբ գրանցված է 1 մլն 457 հազար 625 անձ:
Նախարարը նշել է՝ այս ցուցանիշը ներառում է 2022 թվականի մարտի 1-ից ուժի մեջ մտած ազարտային խաղերի բիզնեսի նոր կանոնակարգի ներդրումից հետո ընկած ժամանակահատվածը:
«Նրանցից 4 901 անձ հաշվառված է կախվածություն ունեցող անձանց ցուցակում, որոնցից 34-ը գրանցված են դատավորի հրամանի հիման վրա, իսկ 4 867-ը` սեփական պահանջով»,- ասել է Խուցիշվիլին։