
Թբիլիսիում ընթացող ձյուդոյի Grand slam-ի մրցաշարի ընդհանուր թիմային պայքարում Վրաստանի հավաքականը գրավել է առաջին տեղը։
Մրցաշարում Վրաստանի հավաքականը նվաճել է 3 ոսկե, 2 արծաթե և 1 բրոնզե մեդալ։ Ոսկե մեդալների տեր են դարձել Իլիա Սուլամանիձեն, Լաշա Բեքաուրին և Գելա Զաալիշվիլին։
Լուկա Մաիսուրաձեն և Գիորգի Սարդալաշվիլին արժանացել են արծաթե մեդալների, իսկ Լաշա Շավդաթուաշվիլին՝ բրոնզե: