
Հրապարակվել է հատված Թբիլիսիի կենդանաբանական այգում բնակվող Գրանդ փղի մասին պատմող վավերագրական ֆիլմից: Տեսանյութը տեղադրված է BBC-ի կայքում:
Հիշեցնենք, որ անցած տարվա հոկտեմբերի վերջին Թբիլիսիի կենդանաբանական այգում տեղի է ունեցել հայտնի Գրանդ փղի կոտրված ժանիքի վիրահատությունը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ժանիքի հեռացման վիրահատությունը նկարահանելու է BBC-ն՝ Գրանդին դարձնելով բազմասերիանոց վավերագրական ֆիլմի հերոս։
Գրանդ փիղը արդեն 24 տարեկան է, նրան Երևանից Թբիլիսի են տեղափոխել 2014-ին, այն ժամանակ ևս Գրանդը ստիպված է եղել ժանիքի վիրահատության ենթարկվել։
Գրանդ փղի մասնակցությամբ ֆիլմի պրեմիերան կկայանա հունիսի 2-ին, Լոնդոնի ժամանակով ժամը 21:00-ին: