Վրաստանում բնապահպանական հարցերով զբաղվող «Էկո կենտրոն» հասարակական կազմակերպությունը հայտարարել է, որ կգրանցվեն «գործակալների ռեեստրում», քանի որ գրանցումից հրաժարվելու դեպքում սպասվող տուգանքը հետագայում «կսահմանափակի իրենց գործունեությունը»։
Կազմակերպությունից նաև հայտնել են, որ ընտրություններից հետո եթե այդ օրենքը չչեղարկվի, իրենք չեն շարունակի իրենց աշխատանքը, և ՀԿ-ն կփակվի։
«Ընտրություններից առաջ մենք շատ ակտիվ աշխատում ենք, որպեսզի ավելի շատ քաղաքացիների հետ խոսենք շրջակա միջավայրի պաշտպանության կարևորության և ուժեղ քաղաքացիական սեկտորի մասին։ Մենք նաև անպայման կկատարենք մեր խոստումը և մինչև հոկտեմբերի 20-ը կիրականացնենք բոլոր բնապահպանական միջոցառումները», — նշված է ՀԿ-ի տարածած հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ այսօր՝ սեպտեմբերի 2-ին, լրացավ «գործակալների ռեեստր»-ում ինքնակամ գրանցման վերջնաժամկետը: