Թբիլիսիում գործող GPC դեղատների ցանցը գրիպի դեմ անվճար պատվաստումը է առաջարկում:Այս մասին ընկերությունը գրել է ֆեյսբուքյան էջում: «Գրիպի վիրուսի հաճախացման ֆոնի վրա GPC-ն, կանխարգելման նպատակներով, իր բալանսի պատվաստանյութի ողջ քանակությունը՝ 1500 հատ, տրամադրում է բնակչությանը»:
Յուրաքանչյուր քաղաքացի հունվարի 11-ից սկսած՝ կարող է պատվաստվել «GPC Express Clinic»-ի թբիլիսյան երեք մասնաճյուղերում (Պեկինի, Վաժա-Փշավելայի փողոցներում և Ճավճավաձեի պողոտայում):
Նշվել է, որ ակցիան կշարունակվի այնքան ժամանակ, մինչև հատկացված պատվաստանյութի ողջ քանակությունը կսպառվի:
Ներկայումս Վրաստանում 100 հազար բնակչի հաշվով վարակվածության 256 դեպք է գրանցվել: Համաճարակ է համարվում 400-500 հազար դեպքի պարագայում: Վրաստանում խոզի գրիպից մահվան 13 դեպք է արձանագրվել: Բուժհաստատություններում շարունակում է մնալ 800-ից ավելի պացիենտ, 40-ից ավելին՝ վերակենդանացման բաժանմունքներում: