Արդարադատության փոխնախարար Թամար Տկեշելաշվիլիի խոսքով՝ «ռուսական օրենքի» օրենսդրությամբ գրանցման համար նախարարություն է դիմել 476 կազմակերպություն։ Գրանցման վերջնաժամկետը լրացել է երեկ՝ սեպտեմբերի 2-ի ժամը 18:00-ին։
Օտարերկրյա աղբյուրներից ֆինանսավորում ստացող 31 հազար 233 կազմակերպություններից միայն 469-ն են կամավոր դիմել հանրային ռեգիստր։ Գրանցվողների ընդհանուր թիվը կազմում է 1 տոկոս։
«Այս պահին Հանրային ռեգիստրի ազգային գործակալությունը հանձնարարել է 476 դիմորդի գրանցել համապատասխան ռեգիստրում, մենք համագործակցում ենք բոլոր դիմողների հետ, ամեն ինչ անում ենք, որ նրանց համար որևէ խոչընդոտ չստեղծվի գրանցման ժամանակ։ Պետք է նաև ասել, որ բոլոր տվյալները կստուգվեն օրենքի բոլոր պահանջներին համապատասխան»,- նշել է Տկեշելաշվիլին։
Հիշեցնենք, որ չնայած միջազգային գործընկերների կոչերին՝ Վրաստանի խորհրդարանը ընդունեց «ռուսական օրենքը»։ Սույն օրենքը օտարերկրյա ազդեցության շահերի կրողներ է հռչակում բոլոր այն հասարակական և լրատվական կազմակերպություններին, որոնք ֆինանսավորում են ստանում երկրի ռազմավարական գործընկերներից։
Օրենքի ընդունումից հետո Եվրամիությունը դադարեցրել է Վրաստանին տրամադրվող օգնության մի մասը, իսկ ԱՄՆ-ն անորոշ ժամկետով հետաձգել է զորավարժությունները։