Վրաստանի արդարադատության նախարարության «Օտարերկրյա պետության շահերը կրող կազմակերպությունների ռեեստրում» («գործակալների ռեեստր») հինգ նոր կազմակերպություն է գրանցվել:
- Վրաստանի ուկրաինացիների երիտասարդական կազմակերպություն-Սվիտանոկի,
- Վրաստանի ֆերմերների և գյուղատնտեսության աշխատողների մասնագիտական միություն
- Քութայիսիի երիտասարդական տուն,
- Քրիստոնյաների միություն,
- Հրեական մշակութային և կրթական հիմնադրամ:
Հիշեցնենք, որ, չնայած միջազգային գործընկերների կոչերին, մայիսի 28-ին Վրաստանի խորհրդարանը հաղթահարեց նախագահի վետոն «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վերաբերյալ։ Սույն օրենքն օտարերկրյա ազդեցության շահերի կրողներ է հռչակում բոլոր այն հասարակական և լրատվական կազմակերպությունները, որոնք ֆինանսավորում են ստանում ԱՄՆ-ից և Եվրոպայից, երկրի ռազմավարական գործընկերներից։
Գործող օրենսդրության համաձայն, եթե ՀԿ-ն կամ լրատվամիջոցն իր ոչ առևտրային եկամուտների 20 տոկոսից ավելին ստանում է արտերկրից, ապա պետք է գրանցվի «գործակալների ռեեստրում», հակառակ դեպքում կտուգանվի 25 հազար լարիով։ Արդարադատության փոխնախարարի խոսքով՝ գրանցման համար դիմել է ավելի քան 400 կազմակերպություն։