«Գործակալների օրենքի» դեմ բողոքող ցուցարարները նշել են Սուրբ Զատիկը

Վրաստանի խորհրդարանում երկրորդ ընթերցմամբ ընդունած «գործակալների օրենքի» դեմ բողոքող ցուցարարները երեկ երեկոյան հավաքվել են Ռուսթավելիի պողոտայում գտնվող Քաշվեթիի եկեղեցում, միասին նշել Սուրբ Զատկի տոնը։

Ցուցարարները Զատկի տոնը նշել են աղոթքով ու մոմերով, զատկական ներկված ձվերով և թխվածքներով։

«Լեզու, հայրենիք, կրոն», — Իլիա Ճավճավաձեի հայտնի խոսքին ցուցարարներն ավելացրել են նաև «միասնություն» բառը և մոմերով գետնին հավաքել «լեզու, հայրենիք, միասնություն, կրոն» բառերը։

Ըստ տեղեկությունների` ցուցարարներից ոմանք ոստիկանությանը նվիրել են զատկական ձվեր և թխվածքներ։

Խորհրդարանի հարակից տարածքում մոբիլիզացված են եղել իրավապահներ։