![](https://www.aliq.ge/wp-content/uploads/2025/02/476236360_1030986142388063_665775371041831619_n.jpg)
«Վրացական երազանք»-ի վարչապետ Իրակլի Կոբախիձեն մերժել է Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեի «գործակալների օրենք»-ի քննարկման համար աշխատանքային խումբ ստեղծելու առաջարկը։ Այս տեղեկությունը տարածել է հենց Եվրախորհուրդը։
Հայտարարության մեջ ասված է, որ փետրվարի 3-ին Բերսեի և Կոբախիձեի միջև հեռախոսազրույց է տեղի ունեցել՝ քննարկելու նպատակով համատեղ աշխատանքային խմբի կարգավիճակը։ Խումբը պետք է աշխատեր «գործակալների օրենք»-ում փոփոխություններ կատարելու ուղղությամբ: Համապատասխան համաձայնագիրը երկկողմանի կնքվել է 2024 թվականի դեկտեմբերի 20-ին՝ գլխավոր քարտուղարի Թբիլիսի կատարած այցի ժամանակ։
Եվրախորհրդի հայտարարության մեջ նշված է՝ հունվարի 20-ին քարտուղարությունը նամակ է հղել Թբիլիսի՝ աշխատանքային խումբ ստեղծելու առաջարկով, որը, նրանց խոսքով, մնացել է անպատասխան։
Ըստ հայտարարության՝ փետրվարի 3-ի հեռախոսազրույցի ժամանակ Կոբախիձեն Բերսեին ասել է, որ «փոխված հանգամանքների պատճառով իր կառավարությունն» այլևս չի ցանկանում մասնակցել համատեղ աշխատանքային խմբին կամ փոփոխել «օտարերկրյա ազդեցության» օրենքը, ինչպես նախկինում քննարկվել է:
Դեկտեմբերի 20-ին այցն ամփոփող մամուլի ասուլիսում Բերսեն հայտարարել էր, որ «Վրացական երազանք»-ի ներկայացուցիչների հետ պայմանավորվել է այս հարցով աշխատանքային խումբ ստեղծելու մասին։ Սրան ի պատասխան` Կոբախիձեն մամուլի ասուլիսում հայտարարել էր, որ «կառավարությունը պատրաստ է նման քննարկումների, սակայն, ըստ նրա, անհրաժեշտ է ապացուցել օրենքի թերությունները»։
Այցի ընթացքում Բերսեն հանդիպել է նաև ընդդիմության և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, նաև 5-րդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ։
Նախագահը, ընդդիմությունն ու քաղհասարակությունը քննադատում են Բերսեին