Վրաստանի խորհրդարանը «գործակալների մասին օրենքն» ուղարկել է նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի ստորագրությանը:
Radiotavisupleba-ին խորհրդարանի հասարակայնության հետ կապերի ծառայությունից հայտնել են, որ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» («գործակալների մասին օրենք») օրինագիծը նախագահին է ուղարկվել մայիսի 14-ին, երրորդ՝ վերջնական քվեարկությունից հետո։ Առայժմ նախագահի վարչակազմից չեն հայտնել՝ Զուրաբիշվիլին ընդունե՞լ է օրինագիծը, թե՞ ոչ։
Օրենքն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ է նախագահի ստորագրությունը: Հայտնի է, որ Զուրաբիշվիլին մտադիր է վետո դնել այս օրենքի վրա։ «Վրացական երազանքն» ունի վետոն հաղթահարելու ռեսուրսներ: Նախագահը երկու շաբաթ ժամանակ ունի փաստաթուղթը ստորագրելու կամ դրա վրա վետո դնելու համար։
Սահմանադրությամբ սահմանված չէ, թե որքան ժամանակ խորհրդարանը պետք է քննարկի նախագահի կողմից դրված վետոյի դրդապատճառները։ Նախագահի վետոն հաղթահարելու համար խորհրդարանից պահանջում է ճիշտ այնքան ձայն, որքան օրինագծի ընդունման ժամանակ է եղել:
Խորհրդարանն ընդունեց «գործակալների մասին» աղմկահարույց օրենքը