«Գործակալների մասին» օրենքի ընդունումը մեծ սխալ է․ Կրամեր

Ջորջ Բուշի նախագահական ինստիտուտի տնօրեն Դեյվիդ Կրամերը հայտարարել է, որ «գործակալների մասին» օրենքի ընդունումը մեծ սխալ է։ Կրամերն այժմ Թբիլիսիում մասնակցում է «Անցումային տարի» 8-րդ միջազգային համաժողովին։ Համաժողովի նախաձեռնողներն են` Մակքեյնի ինստիտուտը, Ջորջ Բուշի ինստիտուտը և Տնտեսական քաղաքականության ինստիտուտի հետազոտական ​​կենտրոնը (EPRC)։

«Մենք ցանկանում ենք, որ վրացիները տեսնեն մեր մտահոգությունը Վրաստանում տեղի ունեցող իրադարձությունների առնչությամբ, և ցանկանում ենք, որ այս երկիրը շարունակի իր ուղին դեպի ժողովրդավարություն և եվրոպական կողմնորոշում»,- ասել է Կրամերը։

«Անցյալ տարի Վրաստանը ստացավ ԵՄ թեկնածուի կարգավիճակ, և դրանից հետո տեսանք մի քանի փոփոխություններ, այդ թվում՝ Բիձինա Իվանիշվիլիի հայտարարությունն այն մասին, որ ինքը վերադառնում է քաղաքականություն: Դրան հաջորդեցին վարչապետի հրաժարականը և օրենսդրության փոփոխությունը, ինչը բացասական բուռն արձագանք հարուցեց Վրաստանի ներսում, այս երկրի դաշնակիցների շրջանում` նույնպես, նաև տեսանք որ այս օրենքի ընդունմանն աջակցում են Մոսկվայից։

Կարծում եմ` այս օրենքը մեծ սխալ է և հետընթաց երկրի համար։ Թե ինչ կանեն ՀԿ-ները, կտեսնենք։ Ցավալի է, որ այս ամենը տեղի է ունենում ընտրություններից առաջ, թեև, ըստ իս, սա գիտակցված քայլ է, ոչ թե` պատահականություն»,- հավելել է Կրամերը։