
Օգոստոսյան պատերազմի 16-րդ տարելիցի կապակցությամբ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նամակ է հղել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին։ Բայդենն ընդգծել է՝ Միացյալ Նահանգները շարունակում է մնալ Վրաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հաստատուն ջատագովը։
Նույն նամակում ԱՄՆ նախագահը քննադատել է Վրաստանի կառավարությանը՝ նշելով, որ հիասթափված է «հակաժողովրդավարական գործողություններից, մասնավորապես «Կրեմլի օրինակով օտարերկրյա գործակալների մասին օրենքի ընդունումից և վրաց պաշտոնյաների կեղծ հայտարարություններից»։
«Պետք է ընդգծեմ վրաց ժողովրդի հստակ կամքը, որը շարունակում է արտահայտել եվրո-ատլանտյան ձգտումները։ Միացյալ Նահանգները ողջունում է Վրաստանի քաղաքացիների անսասան նվիրվածությունը ժողովրդավարական ապագային, որում քաղաքացիական հասարակությունը կարևոր ներդրում ունի», — ասված է նամակում։