Վրաստանի վիճակագրության ազգային գերատեսչության գլխավոր գործադիր տնօրեն Գոգիտա Թոդրաձեն Geostat-ի 2019 թվականի հիմնական մարտահրավերների շարքում նշում է սահմանափակ ռեսուրսները, տվյալների սխալ մեկնաբանումը և քաղաքական մանիպուլյացիաները: Այս մասին Թոդրաձեն հայտարարել է ճեպազրույցի ժամանակ, որտեղ նա ԶԼՄ-ների ներկայացուցիչներին է ներկայացրել «Ջեոստատի» 2019 թվականի գործունեության հաշվետվությունը:
«Հիմնական մարտահրավերներից են սահմանափակ ֆինանսական, աշխատանքային և այլ ռեսուրսները: Տվյալների սխալ մեկնաբանումը նույնպես շարունակում է մնալ մարտահրավեր: Մեր տվյալները հաճախ քաղաքական մանիպուլյացիայի գործիք են դառնում և մեր օգտագործած մեթոդաբանությունը հաճախ տարբեր շահագրգիռ կողմերի քննադատության առարկա է», — ասում է Թոդրաձեն:
Ըստ նրա, այս մարտահրավերներին ի պատասխան՝ «Ջեոստատ»-ը նախատեսում է ավելի սերտ համագործակցել միջազգային դոնոր կազմակերպությունների հետ, իսկ տվյալների սխալ մեկնաբանման համատեքստում՝ ավելի թափանցիկ հաղորդակցություն սպառողների հետ: