Գորիի հիվանդանոցից Ալիք մեդիային տեղեկացրին, որ լուսադեմին վթարի ենթարկված մեքենայի ուղևորներից երկուսը՝ այդ թվում մեկ անչափահաս, գտնվում են վերակենդանացման բաժանմունքում։
Նրանց վիճակը գնահատվում է ծանր։ Այս պահին Գորիի հիվանդանոցում մնում են 2 անչափահաս՝ 13 և 16 տարեկան, և 31֊ամյա կին։ Եվս 2֊ը՝ այդ թվում վարորդը, Թբիլիսի է տեղափոխվել։ Անչափահասներից մեկը Իաշվիլիի անվան հիվանդանոցում է։
Վրաստանի ներքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Լեդի Օքրոփինիձին Ալիքին փոխանցել է, որ զոհվածները 13 և 14 տարեկան են։
Հիշեցնենք, որ լուսադեմին հայկական համարներով մեքենա է վթարվել Գորիի մոտ։