
Գորիում՝ Քերե գյուղում, ընտանիքի անդամի հանդեպ ֆիկզիկական բռնության և կյանքը խլելու սպառնալիքի մեղադրանքով տղամարդ է ձերբակալվել: Այս մասին տեղեկություն է տարածում Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը:
Հաստատության տարածած տեղեկությամբ՝ գործով հետաքննություն է սկսվել Վրաստանի Քրեական օրենսգրքի 126-րդ պրիմա հոդվածի առաջին, 11-րդ պրիմա հոդվածով ու 151-րդ հոդվածի 2-րդ կետով: Նշվածը ենթադրում է ընտանեկան բռնության և ընտանիքի անդամի հանդեպ կյանքը խլելու սպառնալիք հնչեցնել: