
Գորիում ` «Կոմբինատի» բնակավայրի շրջանում, ընտանեկան վիճաբանության հետևանքով 82-ամյա հայրը դանակահարել է 47-ամյա որդուն, երիտասարդի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է։ Հիվանդը գտնվում է «Գորմեդի» կլինիկայի վերակենդանացման բաժանմունքում։
«Գորմեդիի» բժիշկ Սոսո Գելաշվիլիի խոսքով՝ հիվանդի վիճակը կլինիկա բերելու ժամանակ եղել է ծայրահեղ ծանր, նա կրծքավանդակի բազմաթիվ վնասվածքներ է ստացել սուր առարկայով։
Տարաձայնության պատճառը դեռևս անհայտ է, դեպքի առնչությամբ հետաքննություն է սկսվել դիտավորյալ սպանության փորձ հոդվածով: Մեղադրվող քաղաքացին ձերբակալվել է։ Նշվում է, որ 82 ամյա Կ․Մ․-ին սպառնում է 13-17 տարվա ազատազրկում։