Բժիշկներն ու հարազատները բացառում են, որ 9 ամսական երեխայի մահվան պատճառը H1N1 վիրուսը, նույն ինքը խոզի գրիպն է: Երեխայի դին ուսումնասիրվում է, իսկ ընտանիքը սպասում է վերջնական պատասխանի:
Երեխայի մայրն ասում է, որ երեխային տեղափոխել են Գորիի հիվանդանոց սուր թոքաբորբով. մեկ թոքն արդեն փակված է եղել, ուստի բժիշկները չեն կարողացել փրկել նրան:
Գորիի հիվանդանոցում ասում են, որ մայրը դեկտեմբերի 31-ին երեխային հիվանդանոց է տարել բարձր ջերմությամբ, սակայն հրաժարվել է հոսպիտալացումից՝ պատճառաբանելով իր հիվանդությունը և մյուս երեխաների վերահսկման անհրաժեշտությունը: Նախկինում երեխան վարակվել է նաև կարմրուկով։
Հիշեցնենք՝ Գորիի մունիցիպալիտետի Բերբուկ գյուղում 9 ամսական երեխային տատը մահացած է հայտնաբերել:
ՆԳՆ-ն քննություն է սկսել Վրաստանի Քրեական օրենսգրքի 116-րդ հոդվածով: