Գորին է՝ Ստալինի ծննդավայրը, զբոսաշրջիկների, մեծ մասամբ ռուս, մշտական ուշադրության կենտրոնում: Այս լուռ ու հանգիստ քաղաքով քայլելիս դժվար է պատկերացնել, որ այստեղ ընդամենը 11 տարի առաջ պատերազմ է եղել…
«Այս կողմ արի, այստեղից ավելի լավ է երևում», — նկատելով, թե ինչ ուշադրությամբ եմ նայում պատին մնացած փամփուշտների հետքերին՝ դեպի իր կողմն է կանչում մոտ 80 տարեկան մի տղամարդ, ցույց տալիս ավելի հեռուն, որ կողմից էլ եղել են կրակոցները: Ռուսական սահմանն է: Ձեռքը դնելով որովայնի հատվածում՝ պատմում է.
«Այստեղ նստած էինք և ինչ-որ կրակոցներ լսեցինք, գնալով մոտենում էր ձայնը… երկու տեղից վիրավորվել էի, երեք ամիս մնացի հիվանդանոցում»…
Հիշեցնենք՝ այս օրերին լրանում է օգոստոսյան պատերազմի 11-րդ տարին:
2008 թվականի օգոստոսին Հարավային Օսիայի շուրջ հակամարտությունը վերաճեց հնգօրյա զինված դիմակայության՝ Ռուսաստանի և Վրաստանի ներգրավմամբ: Վրաստանի վարկածով՝ Ռուսաստանը նախապես պատրաստվում էր զորքեր մտցնել ինքնավարություն և վրացական բանակը դիմել է պատասխան գործողությունների։ Մինչդեռ ռուսական կողմն ասում է, թե զորքերը տարածաշրջան են մտցվել քաղաքացիներին և խաղաղապահներին պաշտպանելու նպատակով:
Ըստ պաշտոնական տվյալների՝ այս հինգ իրերին օսական կողմն ունեցել է 365 կորուստ, վրացական կողմը՝ 412: Զոհվել են նաև 67 ռուս խաղաղապահներ: Հարավային Օսիայիտարածքում գտնվող վրացական գյուղերի մոտ 80 հազար բնակիչ լքել է տներն ուհամալրել փախստականների և բռնի տեղահանվածների թիվը:
Հնգօրյա պատերազմից հետո Ռուսաստանը ճանաչել է Աբխազիայի և ՀարավայինՕսիայի անկախությունը, Մոսկվայի և Թբիլիսիի միջև դիվանագիտականհարաբերությունները խզվել են: