
Հոկտեմբերի 25-ի գիշերը Վրաստանի Գորի քաղաքի մերձակայքում գտնվող ավտոմոբիլային թունելում երթևեկությունը կսահմանափակվի։
Ճանապարհների դեպարտամենտի տվյալներով՝ Թբիլիսի-Սենակի-Լեսելիձե ավտոճանապարհի 88-րդ կիլոմետրում սահմանափակումներն ուժի մեջ կմտնեն կեսգիշերից հետո։
Ժամը 00:00-ից մինչև 03:00-ը թունելում կարգելվի բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը Վրաստանի արևմուտքից դեպի Թբիլիսի, իսկ 03:00-06:00-ն՝ Թբիլիսիից դեպի արևմուտք ուղղությամբ: