
Գորիի թեմին էլեկտրաէներգիայի ֆինանսավորման համար 80 հազար լարի է փոխանցվել։ Ինչպես հայտնում են Գորիի քաղաքապետարանի ֆինանսական ծառայությունից, Գորիում գործող բոլոր կրոնական կազմակերպությունները կարող են դիմել քաղաքապետարան` այդ ծրագրից օգտվելու համար։
Նշենք, որ 80 հազար լարին կրոնական կազմակերպությունների համար նախատեսված է 2022 թվականի բյուջեով, իսկ հաջորդ տարվա համար այդ գումարը կդառնա 120 հազար լարի։
Ըստ Ազատություն ռադիոկայանի վրացական ծառայության, Գորիի բյուջեն այս տարի ավելի շատ գումար է ծախսել էլեկտրաէներգիայի վճարի համար, քան միայնակ ծնողներին օգնելու, ոռոգման ջրանցների վերանորոգման և կանանց սպորտի զարգացման համար։
Գորիի բյուջեն, բացի թեմի էլեկտրաէներգիայի սպառման հարկից, ծախսվել է ևս 100 հազար լարի կրոնական կառույցների աջակցության ծրագրում՝ կրոնական շենքերի վերականգնման համար։Հաջորդ տարվա բյուջեում այս գումարը կրճատվելու է մինչև 80 հազար լարի, 2022 թվականի առաջին երեք եռամսյակներում այս ծրագիրն ունի ցածր օգտագործման ցուցանիշ՝ 29%: