
Վրաստանի արտաքին գործերի նախարարության տեղեկատվությամբ, օգոստոսի 7-ին, Գորիի մունիցիպալիտետի Գուգուտիանթկարի գյուղի մոտակայքում Վրաստանի կողմից չվերահսկվող ուժերի կողմից վերսկսվել է արհեստական պատնեշների տեղադրման գործընթացը:
«Դեպքի կանխարգելման և արձագանքման մեքանիզմների շրջանակներում գործող թեժ գիծը սկսել է գործել: Գործի վերաբերյալ տեղյակ ենք պահել միջազգային հանրության ներկայացուցիչներին, այդ թվում, Ժնևի միջազգային բանակցությունների համաղեկավարներին: Վրացական կողմն ընդգծել է միջազգային հանրության կողմից գործընթացի պատշաճ գնահատման և Ռուսաստանի դաշնությանը պարտավորութունները իրականացնելու կոչ անելու անհրաժեշտությունը»,- ասվում է Վրաստանի արտաքին գործերի նախարարության հաղորդագրության մեջ: