
Գորիի շրջանային դատարանը չի բավարարել «Իմ ձայնը» դիտորդական առաքելության հայցը՝ ընտրատեղամասերի արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ։
Գորիի 32-րդ ընտրատարածքում դիտորդական առաքելությունը պահանջել էր չեղյալ համարել 14 ընտրական տեղամասերի արդյունքները, քանի որ, ըստ պահանջատերերի, խախտվել է ընտրողների քվեարկության գաղտնիության սահմանադրական իրավունքը։
Գորիի շրջանային դատարանի դատավոր Նինո Գոգատիշվիլին հրաժարվել է բավարարել միջնորդությունը։
«Իմ ձայնի» ներկայացուցիչներն այս որոշումը բողոքարկելու են վերաքննիչ դատարանում։
Հիշեցնենք, որ Թեթրիծկղարոյի դատարանը չեղյալ է համարել Թեթրիծկղարոյի և Ծալկայի էլեկտրոնային 30 ընտրատեղամասի արդյունքները՝ քվեարկության գաղտնիությունը խախտելու գործով