
Վրաստանի Գորիի մունիցիպալիտետիի Աձվի գյուղի մոտ ռուսական օկուպացիոն ուժերի կողմից ապօրինի ձերբակալված Վրաստանի չորս քաղաքացիներն ազատության մեջ են։ Այս մասին տեղեկություն է տարածել Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը (ՊԱԾ)։
«Վրաստանի կենտրոնական կառավարությունը մշտապես տեղեկատվություն է տրամադրել Ժնևի միջազգային քննարկումների համանախագահներին և միջազգային գործընկերներին: Կառավարությունն օգտագործում է բոլոր առկա մեխանիզմները՝ ապօրինաբար ձերբակալված Վրաստանի մյուս քաղաքացիներին ևս ազատ արձակելու համար: Ռուսական օկուպացիոն ուժերն ամբողջությամբ պատասխանատվություն են կրում օկուպացված տարածքներում և օկուպացիոն գծի երկայնքով իրականացված գործողությունների համար»,- ասվում է ՊԱԾ-ի տարածած հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք՝ Վրաստանի 4 քաղաքացիները ձերբակալվել էին դեկտեմբերի 23-ին Աձվի գյուղի մոտ։
Նորայր Միսկարյան, «Ալիք մեդիայի» ստաժոր