
Գորիի քաղաքապետարանի մշակույթի և զբոսաշրջության զարգացման խթանման գործակալության գլխավոր հաշվապահը ձերբակալվել է պետական միջոցների յուրացման մեղադրանքով։ Տեղեկությունը տարածում է Պետական անվտանգության ծառայության հակակոռուպցիոն գործակալությունը։
Նշվում է, որ ընդհանուր առմամբ նա բյուջեից յուրացրել է 143 հազար 985 լարի (մոտ 49 հազար դոլար), «սակայն ինտենսիվ շարունակվում է հաշվապահական և բանկային փաստաթղթերի ուսումնասիրությունը, որի ավարտից հետո ակնկալվում է, որ յուրացված գումարը կտրուկ կավելանա»։
«Հետաքննության տվյալներով՝ նշված անձը պաշտոնավարման ընթացքում TBC բանկ ԲԲԸ և Liberty Bank ԲԲԸ-ում բացված իր անձնական բանկային հաշվին համակարգված կերպով տարբեր նպատակներով փոխանցել է գործակալությանը պատկանող բյուջետային միջոցները՝ այնուհետև դրանք օգտագործել առցանց խաղատներում»,- ասված է տարածված հաղորդագրության մեջ։
Հաշվապահը ձերբակալվել է պաշտոնեական դիրքի չարաշահմամբ առանձնապես խոշոր չափերի գումար յուրացնելու մեղադրանքով։
Կարդացեք նաև՝