Գորիի քաղաքապետարանի հաշվապահը ձերբակալվել է պետական ​​միջոցների յուրացման մեղադրանքով

Գորիի քաղաքապետարանի մշակույթի և զբոսաշրջության զարգացման խթանման գործակալության գլխավոր հաշվապահը ձերբակալվել է պետական ​​միջոցների յուրացման մեղադրանքով։ Տեղեկությունը տարածում է Պետական ​​անվտանգության ծառայության հակակոռուպցիոն գործակալությունը։  

Նշվում է, որ ընդհանուր առմամբ նա բյուջեից յուրացրել է 143 հազար 985 լարի (մոտ 49 հազար դոլար), «սակայն ինտենսիվ շարունակվում է հաշվապահական և բանկային փաստաթղթերի ուսումնասիրությունը, որի ավարտից հետո ակնկալվում է, որ յուրացված գումարը կտրուկ կավելանա»։ 

«Հետաքննության տվյալներով՝ նշված անձը պաշտոնավարման ընթացքում TBC բանկ ԲԲԸ և Liberty Bank ԲԲԸ-ում բացված իր անձնական բանկային հաշվին համակարգված կերպով տարբեր նպատակներով փոխանցել է գործակալությանը պատկանող բյուջետային միջոցները՝ այնուհետև դրանք օգտագործել առցանց խաղատներում»,- ասված է տարածված հաղորդագրության մեջ։

Հաշվապահը ձերբակալվել է պաշտոնեական դիրքի չարաշահմամբ առանձնապես խոշոր չափերի գումար յուրացնելու մեղադրանքով։ 

Կարդացեք նաև՝ 

Կես մլն լարի խաղատներին՝ Գորիի բյուջեից