Վրաստանի հավաքականը հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի մինչև 17 տարեկանների առաջնությունն ավարտել է երկու ոսկե մեդալով։
92 կգ քաշային Գոռ Այվազյանը դարձել է մինչև 17 տարեկանների աշխարհի չեմպիոն։ Նա եզրափակչում 9:0 հաշվով հաղթել է գերմանացի Դարիուս Կիֆերին։
Մինչ այդ ոսկե մեդալը նվաճել էր 71 կգ քաշային ըմբիշ Անրի Փուտկարաձեն։