
Անկախության օրվա առթիվ Google որոնողական համակարգի գլխավոր էջի լոգոտիպը (ժամը 00:00-ից) փոխարինվել է Վրաստանի դրոշով։
Աշխարհի խոշորագույն որոնողական համակարգը ցույց է տալիս, որ Վրաստանն այսօր նշում է իր անկախության օրը։ Դրոշին սեղմելու դեպքում Google-ն օգտատիրոջը տեղափոխում է որոնման համակարգի համապատասխան էջ, որտեղ հասանելի է Վրաստանի անկախության օրվա մասին տեղեկատվություն։
Այսօր Վրաստանում նշվում է առաջին հանրապետության անկախության օրը։
1918 թվականի մայիսի 26-ին Վրաստանի Ազգային խորհուրդը Թբիլիսիում ընդունեց Պետական անկախության ակտը և անկախություն հռչակեց Ռուսական կայսրությունից։
Խորհրդային օկուպացիայի և անեքսիայի պատճառով, սակայն, Վրաստանի Դեմոկրատական Հանրապետությունը դադարեց գոյություն ունենալ 3 տարուց էլ քիչ անց։
Վրաստանի անկախության հռչակումից 105 տարի է անցել․ պատմաբանի դիտարկումները