Թբիլիսիի մետրոյի Գոցիրիձե կայարանը կդառնա մայրաքաղաքում առաջինը, որը կադապտացվի հատուկ կարիքներով անձանց համար: Մետրոյի կայարանի վերանորոգման համար մրցույթն արդեն հայտարարվել է քաղաքապետարանի տրանսպորտային կազմակերպության կողմից:
Կազմակերպությունն արդեն հրապարակել է հատուկ կարիքներով անձանց համար նախատեսված վերելակի լուսանկարները։
Չնայած նրան, որ ներկա և նախկին իշխանությունները շրջանում Թբիլիսիի մետրոյի շատ կայարաններ վերանորոգվել են, սակայն, դրանցից որևէ հարմարեցված չի եղել հատուկ կարիքներ ունեցողների տեղաշարժի համար:
Բարեփոխումների շարքում է նաև նոր վագոնների ձեռքբերումը, այստեղ, սակայն, դեռևս բացակայում են լսողության խնդիր ունեցող անձանց համար նախատեսված պայմանները: