Ամերիկյան հեղինակավոր Go Eat Give կազմակերպությունը փորձում է բարձրացնել աշխարհում Վրաստանի մասին տեղեկատվության մակարդակը՝ ցույց տալով ժողովրդի, մշակույթի և խոհանոցի կապը:
Այս նպատակով կազմակերպության աշխատակիցները, այդ թվում նրա ղեկավար Սուչետա Ռավալը այցելել են Վրաստան: Այցի ավարտին Ռավալը պատրաստվում է ամերիկյան հեղինակավոր «The Huffington Post» ամսագրում հրապարակել տեղեկատվա-քարոզչական հոդված:
Թբիլիսիից զատ ամերիկացի այցելուները ուսումնասիրել են Մցխեթան, Կղվարելին, Բորջոմին, Ռաբաթը, Վարձիան և Աջարան:
Հյուրերը Վրաստան են ժամանել Զբոսաշրջության ազգային գործակալության հրավերով: Տեղեկացնում է «agenda.ge»-ն: