
Վրաստանի գլխավոր դատախազ Իրակլի Շոթաձեն լքում է գլխավոր դատախազի պաշտոնը «բարդ առողջական վիճակի պատճառով»։
«Բարդ առողջական վիճակի պատճառով որոշում եմ կայացրել հրաժարվել Վրաստանի գլխավոր դատախազի պաշտոնից», — ասված է հայտարարության մեջ
Իրակլի Շոթաձեի խոսքով՝ ինքն արդեն մի քանի ամիս բուժվում է արտերկրում։ Հայտարարության մեջ նշված է, որ դատախազն արդեն խորհրդարանին հայտնել է իր հրաժարականի մասին։
Հիշեցնենք, Շոթաձեն Վրաստանի գլխավոր դատախազ է ընտրվել 2020 թվականի փետրվարի 18-ին: