Գլխավոր աուդիտոր է նշանակվել ֆինանսների նախկին փոխնախարարը

Ցոտնե Կղավլաշվիլին նշանակվել է Վրաստանի գլխավոր աուդիտորի պաշտոնում. Վրաստանի խորհրդարանը այս պաշտոնում նրան ընտրել է 87 կողմ, 1 դեմ ձայների հարաբերակցությամբ:

Կղավլաշվիլին վերջին 16 տարիներին աշխատել է ֆինանսների նախարարությունում։ 2015 թվականից նա Վրաստանի ֆինանսների փոխնախարարն էր, իսկ 2013 թվականից զբաղեցնում էր գանձապետական ​​ծառայության ղեկավարի պաշտոնը։

Նախորդ կառավարության օրոք՝ 2006-2012 թվականներին, Կղավլաշվիլին աշխատել է նաև բյուջետային վարչության տարբեր պաշտոններում։

Կղավլաշվիլին գլխավոր աուդիտորի պաշտոնում փոխարինում է Իրակլի Մեքվաբիշվիլիին. վերջինիս աուդիտի ծառայության ղեկավարի պաշտոնավարման ժամկետը սկսվել է 2017 թվականից և լրացել է երեկ՝ սեպտեմբերի 20-ին։