Glovo ընկերության առաքիչին վիրավորելու գործով մեղադրանք է առաջադրվել մեկ անձի:
Դատախազությունը նրան մեղադրում է դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու և ապօրինի հրազեն ձեռք բերելու, պահելու և կրելու համար։ Այս հանցագործությունները պատժվում են 4-ից 7 տարի ժամկետով ազատազրկմամբ։
«Ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) անցկացրած հետաքննությամբ պարզվել է, որ հուլիսի 6-ին Թբիլիսիի Նուցուբիձեի 4-րդ միկրոշրջանի մերձակայքում մեղադրյալն ուղեկցող երկու անձանց հետ առաքման հետ կապված վիճաբանել է տուժողի հետ, որի ընթացքում պատվիրատուն ֆիզիկական բռնության է ենթակել առաքիչին և հրազենից մի քանի կրակոցով մարմնական վնասվածքներ պատճառել նրան»,- հաղորդել են դատախազությունից:
Հիշեցնենք. դեպքը տեղի է ունեցել հունիսի 6-ին՝ Թբիլիսիի Նուցուբիձեի փողոցում: Առաքիչի մոր՝ Էլենա Չոգովաձեի խոսքով, դժգոհ հաճախորդները ծեծկռտուք են սկսել որդու հետ, որի ընթացքում նրանցից մեկը մի քանի անգամ կրակել է իր որդու վրա։
Glovo-ի առաքիչին վիրավորելու գործով դեռևս ձերբակալվածներ չկան