ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Յուրի Քիմը հայտարարել է՝ պնդումը, թե կա «գլոբալ պատերազմի կուսակցություն», որը ցանկանում է վնասել Վրաստանին, կեղծ տեղեկատվություն է։
Նրա գնահատմամբ՝ կեղծ տեղեկություն է նաև այն՝ երբ պնդումը, թե ԱՄՆ կառավարության պաշտոնյաները դեմ են «Վրացական երազանքի» գործողություններին, բայց միևնույն ժամանակ ասում, որ ԱՄՆ-ի հետ «իրական» հարաբերությունները նախկինի պես առողջ են:
«Երկու ճանապարհով քայլելն անհնար է։ Երբ պնդում ես, որ Ամերիկայի դեսպանը՝ Ամերիկայի նախագահի անձնական ներկայացուցիչը, ինչ-որ կերպ խարդախ գործողություն է իրականացնում՝ Վրաստանի նման բարեկամ երկրի ընտրված կառավարության դեմ հեղաշրջում իրականացնելու համար, դա նորից կեղծ լուր է:
Դուք չեք կարող ասել, որ ներկայացնում եք ձեր ժողովրդին և ապագան ցանկանում եք Եվրոպայում ու ամուր հարաբերություններ ունենալ Միացյալ Նահանգների հետ, ապա անել այն, ինչ ձեր ժողովուրդն ու ընկերներն ասում են, որ դա հենց այն է, ինչ անում է Ռուսաստանը և ինչ է ուզում Ռուսաստանը:
Սա խելագարություն է, հատկապես՝ երբ երկրի 20 տոկոսը օկուպացված է Ռուսաստանի կողմից»,- ասել է Քիմը:
Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության ապատեղեկատվական նարատիվները Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմի սկզբում պարբերաբար կրկնվող «Վրաստանում երկրորդ ճակատ բացելու» վերաբերյալ նոր երանգ են ստացել՝ դավադրության տեսությունների տեսքով. իշխանությունը պնդում է, որ գոյություն ունի «Գլոբալ պատերազմի կուսակցություն», որն ստիպում է այլ պետությունների ինչ-ինչ քայլեր անել: Իշխանական վերնախավում ոմանք նույնիսկ մասոնների հետ են համեմատում այս «կուսակցությունը»: