
Ռուսթավելիի պողոտայում տեղի ունեցող ցույցի ժամանակ երեկ գիշեր երկու անձ է բերման ենթարկվել: Նրանցից մեկը ցույցը ղեկավարող Գիորգի Փանչավիձեն է։
Գիշերվա ընթացքում խորհրդարանի շենքի առջև հերթապահություն է իրականացրել ոստիկանությունը: Ներքին գործերի նախարարության տեղեկատվությամբ՝ բերման ենթարկվածները մեղադրվում են խուլիգանության և ոստիկանությանը չենթարկվելու մեջ: Փանչավիձեին մեղադրում են նաև ուրիշի գույքը փչացնելու մեջ:
Նշենք, որ Ռուսթավելիի պողոտայում, խորհրդարանի նախկին շենքի առջև, իրենց երեխաների սպանողներին պատժելու պահանջով արդեն տևական ժամանակ է բողոքի ակցիա են անցկացնում Զազա Սարալիձեն և Մալխազ Մաչալիկաշվիլին: