
Դարաքով
Ապրիլի 22-ի գիշերը Վրաստանի լեռնային շրջաններում ձյուն է տեղացել:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ սառը և խոնավ օդային զանգվածների ներթափանցման հետևանքով Վրաստանում օդի ջերմաստիճանը ապրիլի 22-ից կնվազի. սպասվում է անձրև, լեռնային շրջաններում՝ ձյուն:
Ուժեղ տեղումները Վրաստանի գետերում հնարավոր է հանգեցնեն ջրի մակարդակի նշանակալի բարձրացման, իսկ լեռնային շրջաններում՝ ձնահյուսերի և սողանքների:

Նշանակալի է, որ որոշ շրջաններում ծիրանենին, դեղձենին և սալորենին ծաղկել են, իսկ որոշ ծառատեսակներ՝ բողբոջել: Աղքյորփի գյուղի բնակիչները մտահոգ են՝ բերքը կփչանա:
Ծալկայի շրջանի գյուղերում ևս առատ ձյուն է տեղացել: Սակայն ի տարբերություն Մառնեուլիի շրջանի, այստեղ ավելի սառը կլիմա է և գյուղացիները բերքը փչանալու խնդիր չեն տեսնում:



