Վրաստանի ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) աշխատակիցները գիշերային ակումբում զբոսաշրջիկներից խոշոր չափերի գումար շորթելու գործով 8 անձի են ձերբակալել:
ՆԳՆ-ից հայտնում են, որ հետաքննությունը է սկսվել Քրեական օրենսգրքի 180-րդ հոդվածի 4-րդ մասի «ա» ենթակետով, որը վերաբերում է կազմակերպված խմբի կողմից խարդախությանը։
Ըստ ՆԳՆ-ի՝ հանցագործությունը պատժվում է մինչև 10 տարի ազատազրկմամբ։